Վտանգավոր ախտանիշ

 Վտանգավոր ախտանիշ

Շատերին ծանոթ է նկարներում երևացող «կարմիր աչքերի» էֆեկտը։ Դա ակնահատակից անդրադարձող լուսային ճառագայթներից ստացվող կարմիր ռեֆլեքսն է։ 👌Դա նորմա է։
Որոշ դեպքերում նկարներում կարելի է տեսնել «սպիտակ» կամ «դեղին» բիբ – լեյկոկորիա։
🧐Դա չարագուշակ համախտանիշ է, որը պահանջում է ակնաբույժի մոտ շտապ այցելություն։
❕️Հանդիպում է հետևյալ հիվանդությունների ժամանակ․
🔸️Ռետինոբլաստոմա- ագրեսիվ ընթացքով ուռուցք է, զարգացման վաղ շրջաններում տալիս է մետաստազներ, սպառնալիք է ոչ միայն երեխայի տեսողությանը, այլ նաև կյանքին։
🔸️Կոատսի հիվանդությունը
🔸️Բնածին կատարակտան
🔸️Անհասների ռետինոպաթիան
🔸️Տոկսոկարոզը
🔸️Առաջնային պերսիստացնող հիպերպլաստիկ ապակենման մարմինը։
👨‍⚕️Եղեք առողջ, և պարբերաբար հետազոտվեք ակնաբույժի մոտ։
📢Խորհրդատվության հերթագրման համար կարող եք զանգահարել 093 533080 հեռախոսահամարով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Գլաուկոմա։